• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 03:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:38, 12 Ապրիլ 2022

Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից

Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից

Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու մասին նոր օրինագծին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ արդյո՞ք մենք տեղյակ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից» հոդվածում Զորլուն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահներն ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներ էին ունենում։ Իսկ 2021-ին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, խնդիրը կարծես թե տեղափոխվեց որակապես նոր փուլ։

«Թվում էր, թե դրանով վերջ կդրվի դամոկլյան սրի պես կախված ամենամյա այդ ուղերձներով Թուրքիայի վրա կիրառվող ճնշումներին, բայց ոչ, դա ակնհայտորեն քաջալերում է նոր որոշումների ու կարգավորումների ընդունումը։ Ահավասիկ դրանցից մեկը, որն այժմ պատրաստվում է ներկայացվել ԱՄՆ նախագահ Բայդենի վավերացմանը, եթե Կոնգրեսն այն ընդունի»,- գրում է թուրք վերլուծաբանը։

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հիշյալ օրինագծի ետևում կանգնած է ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը): Օրինագիծը կազմվել է կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից՝ որպես իրավական հիմք ունենալով դեռևս 2019-ին ԱՄՆ Սենատի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են ցեղասպանության թեմայի դասավանդմանը և դրա շուրջ հանրային կարծիքի ձևավորմանը։

Եթե ​​օրինագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա ցեղասպանության թեմային առնչվող կրթական նպատակների համար 5 տարվա ընթացքում Կոնգրեսի գրադարանին կհատկացվի 10 մլն դոլարի ֆինանսավորում։  Ընդ որում օրենքի նախագծի տեքստում հիշատակվում են ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները, քաղդեացիները,  արամեացիները, մարոնիները և այլ քրիստոնյաներ։

«Չգիտեմ, թե ինչպես են Թուրքիայի համապատասխան կառույցները պայքարում դրա դեմ, բայց օրեցօր ավելանում է այդ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը»,- տագնապում է հոդվածի հեղինակը՝ մտավախություն հայտնելով, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում ցեղասպանության հարցի ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, դպրոցներում հայկական թեզերին համապատասխանեցված ուսումնական ծրագրերի դասավանդումն ըստ էության կդաստիարակի մի սերունդ, որը Թուրքիայի նկատմամբ կանխակալ մոտեցում ու գուցե անգամ թշնամանք ունենա։

Զորլուի համոզմամբ՝ այս գործընթացն ավելի վտանգավոր է, քան տարբեր երկրների խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը:

«Արժի քննել և հասկանալ, թե Թուրքիայի համապատասխան կառույցներն ինչ քայլեր են ձեռնարկում այս վտանգին սեփական թեզերով դիմակայելու և գործընթացը կասեցնելու համար»,- եզրափակվում է հոդվածը։

Աղբյուր`    haberturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել
Թուրքիայում կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել

Ռուս զբոսաշրջիկներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում:

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Այն ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}