Հասարակական14:29, 11 Ապրիլ 2022
Սոցհարցում. Հունաստանում ամենաչսիրված օտարերկրացի առաջնորդն Էրդողանն է
Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույները ինչպիսի վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ:
«DiaNEOsis» վերլուծական կենտրոնի կողմից Հունաստանի ողջ տարածքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հույների շրջանում ամենաքիչ աջակցությունը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 5.7%:
Սոցհարցման տվյալները հրապարակած հունական «Kathimerini» թերթի անգլալեզու տարբերակում հրապարակված հոդվածում նշվել է, որ միանգամայն սպասելի էր, որ Էրդողանը հույների շրջանում պիտի որ ունենար ամենացածր վարկանիշը։
Ամենամեծ աջակցությունը ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վաստակելով հարցվածների 65%-ի համակարանքը: Հարցվածների 64%-ը աջակցություն է հայտնել Եվրամիությանը, 34%-ը՝ դեմ արտահայտվել:
Հարցվածների շրջանում զգալի աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ռուսատանի ու Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը համեմատաբար ավելի փոքր մասի մոտ են համակարանք առաջացնում, համապատասխանաբար՝ 18.8 և 18.5 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |