Իրավական16:00, 04 Ապրիլ 2022
Ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին. «Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։
Թուրքական մամուլի ամաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառն այն է, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Քըլըչդարօղլուն Էրդողանի հասցեին մասնավորապես ասել էր․ «Դու տնտեսագետ չես, եթե լինես էլ, ապա առնվազն կլինես 5-անոց խունտայի հարկահավաքը։ Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»։
Նշենք, որ «5-անոց խունտան» քաղաքական տերմին է Թուրքիայում, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից։ «5-անոց խունտա» ասելով՝ նկատի են առնվում Թուրքիայի իշխանամերձ ամենախոշոր 5 ընկերությունները, որոնք գրեթե միշտ հաղթում են պետության կողմից հայտարարված մրցույթները (տենդեր)։ Դրանք են՝ «Cengiz», «Limak» ընկերությունները, «Kalyon Գրուպը», «Kolin» ընկերությունը և «Makyol Գրուպը»։
Հիշեցնենք, որ վերջին տասնամյակում Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Արդյունքում Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |