• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 07:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:30, 24 Մարտ 2022

Ֆահրեթթին Ալթուն. «ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե՛ Patriot-երը»

Ֆահրեթթին Ալթուն. «ԱՄՆ-ն պիտի առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե՛ Patriot-երը»

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street պարբերականում:

Քոլբին այդ հոդվածում առաջարկել էր  Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական  կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 կործանիչները, որոնց ծրագրից Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել ՌԴ-ի հետ ռազմական գործարք կնքելու պատճառով: 

Ի պատասխան Քոլբի առաջարկին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ մինչ նման բան առաջարկելն, ԱՄՆ-ն պետք է Թուրքիային մատակարարի F-35 գերժամանակակից ամերիկյան կործանիչները, որոնց ծրագրից, ըստ թուրք պաշտոնյայի, թուրքական կողմը հեռացվել է «անօրինական կերպով»։

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան ի սկզբանե ցանկանում էր ԱՄՆ-ից ձեռք բերել «Patriot» ՀՕՊ համակարգեր, բայց Վաշինգտոնը հրաժարվել էր վաճառել: Ուստի նման իրավիճակում դժվար է լուրջ վերաբերվել ամերիկացի սյունակագրի առաջարկին:

«Նախևառաջ ԱՄՆ-ն պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի թե՛ F-35-ները և թե՛ Patriot-ները»,-կարծում է Ֆահրեթթին Ալթունը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}