• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Հունիս, 2025
Կիրակի 05:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:05, 23 Մարտ 2022

NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան

NATO-ի 15 ամենաուժեղ բանակները. ո՞րերորդ տեղում է Թուրքիան

Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը  հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։

Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։

Ստորև ներկայացնում ենք առաջատար հնգյակին։

1. Ա Մ Ն
(Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Բնակչության ընդհանուր թիվը՝ 329 մլն 256.465
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 2 մլն 141 900
​Առկա աշխատուժը՝ 144 մլն 872.845
Տանկեր՝ 6.287
Զրահա​​մեքենաներ՝ 39.223
​Պաշտպանական բյուջեն՝ 716 մլրդ դոլար

2. Ֆրանսիա

Բնակչության ընդհանուր թիվը՝ 67 մլն 364.357
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 388.635
Առկա աշխատուժը՝ 30 մլն 111.868
Տանկեր՝ 406
Զրա​​մեքենաներ՝ 6.300
Պաշտպանական բյուջեն՝ 40.5 մլրդ դոլար

3. Միացյալ Թագավորություն

Բնակչության ընդհանուր թիվը՝ 65 մլն 105.246
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 233.000
Առկա աշխատուժը՝ 29 մլն 948.413
Տ
անկեր՝ 331
Զրա​​մեքենաներ՝ 4.607
Պաշտպանական բյուջեն՝ 47.5 մլրդ դոլար

4. Թուրքիայի Հանրապետություն

Բնակչության ընդհանուր թիվը՝ 84 մլն 340.239
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 735.000
Առկա աշխատուժը՝ 41 մլն 847.478
Տ
անկեր՝ 3.200
Զրա​​մեքենաներ՝ 9.500
Պաշտպանական բյուջեն՝ 8.6 մլրդ դոլար

5. Գերմանիա

Բնակչության ընդհանուր թիվը՝ 80 մլն 457.737
Զինանձնակազմի ընդհանուր թիվը՝ 208.641
Առկա աշխատուժը՝ 37 մլն 010.559
Տանկեր՝ 900
Զրա​​մեքենաներ՝ 8.389
Պաշտպանական բյուջեն՝ 49.1 մլրդ դոլար

Հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են Իտալիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, Հունաստանը, Չեխիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Ռումինիան։ Իսկ 15-րդ տեղում գտնվող Բուլղարիան եզրափակում է վարկանիշային աղյուսակը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Այն միավորում է 30 անդամ երկրների Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ ՆԱՏՕ-ն հանձնառու է պաշտպանել իր անդամ երկրներին՝ քաղաքական և ռազմական միջոցներով: Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952 թվականին։

Աղբյուր`    aksam.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը
16:44, 26 մայ
Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը

Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը
11:16, 22 մայ
Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը
12:21, 16 մայ
Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Արտակարգ դեպք Թուրքիայում. Ցլի հարձակման հետևանքով մարդ է մահացել

Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}