• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Օգոստոս, 2025
Շաբաթ 21:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական14:12, 16 Մարտ 2022

Թուրք զինվորական. «Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը»

Թուրք զինվորական. «Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը»

Պահեստազորի թուրք ծովակալ Ջիհաթ Յայջըն անդրադարձել է ռուսական զինուժի կողմից ուկրաինական ավիացիոն գազատուրբինային շարժիչներ արտադրող «Զորյա մաշպրոեկտ» գործարանին հարվածելու թեմային: Յաըջըն նկատել է, որ այս հարվածները ուղղակիորեն վնասում են Թուրքիայի ռազմական արդյունաբերությանը, քանի որ թուրքական կողմը պայմանագիր ունի այդ գործարանի հետ, կողմերը այնտեղ պիտի համատեղ արտադրեին շարժիչներ թուրքական նավերի, ուղղաթիռների ինքնաթիռների ու ԱԹՍ-ների համար:

Ըստ ծովակալի՝ այս և մի քանի այլ ընկերությունների հետ միասին սկսվելիք այդ արտադրությունը շատ կարևոր էր Թուրքիայի համար, քանի որ սեփական ռազմարդյունաբերության մեջ զգալի հաջողություններ գրանցած Թուրքիան դեռևս չի կարողանում սեփական ավիացիոն շարժիչներն արտադրել:

Յայջըն, ակնարկելով, որ գործարանին հասցված հարվածները կարող են նաև Թուրքիային ուղղված ուղերձ լինել, հիշեցրել է, որ թուրքական կողմն Ուկրաինային մատակարարել էր 12 միավոր «Բայրաքթար»  հարվածային ԱԹՍ ու պայմանագիր կնքել ևս 24 միավոր մատակարարելու վերաբերյալ:

Ըստ այդ թուրք զինվորականի՝ որքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե մատակարարումը կատարվել է մասնավոր ընկերության կողմից, միևնույնն է, դա դիտարկվում է որպես թուրքական ազգային արտադրանք:

Յայջըի կարծիքով ժամանակավորապես չեն կարող իրացվել նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության ու «Ուկրսպեցէքսպորտ»-ի , ինչպես նաև Թուրքիայի ավիացիայի ու տիեզերագնացության ընկերության ու Ուկրաինայի ազգային ավիացիայի համալսարանի միջև կնքված պայմանագրերը, ըստ որոնց նախատեսվում էր ավիացիոն շարժիչների համատեղ արտադրությունների հիմնում: 

Թուրք բարձրաստիճան սպան, նշելով, որ իրենք Ռուսաստանի հետ էլ համագործակցություն ունեն պաշտպանական արդյունաբերության ասել է, որ այժմ արդեն հնարավոր չի լինի նաև նախկինում որպես այլընտրանք դիտարկվող ռուսական «Սու-35» ու «Սու-57» ռազմական ինքնաթիռների գնումը, քանի որ առանց այդ էլ արդեն Ս-400-ների պատճառով իրենք հայտնվել են պատժամիջոցների գլխացավի մեջ:

Աղբյուր`    Solhaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել
15:30, 14 օգոս
Թուրքիան և Սիրիան ռազմական համաձայնագիր են կնքել

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը
14:02, 14 օգոս
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի
13:33, 14 օգոս
Ճապոնիան Թուրքիայից կգնի ԱԹՍ-ներ՝ ընդդեմ Չինաստանի

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում
Ռումինիան Թուրքիային և Բուլղարիային Սև ծովում համագործակցության կոչ է անում

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}