Քաղաքական13:31, 01 Մարտ 2022
Էրդողան. «Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից»: Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուլ կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել ու ավելացրել.
«Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները վտանգված էին: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ վերահաստատվեց: Մեզ համար կարևորը մեր դիրքորոշումն է: Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները»: Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»:
Ըստ Էրդողանի` Թուրքիան արդեն հասել է այն մակարդակին, որ կարողանում է քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու հետախուզական ենթակառուցվածքներով իր սեփական քաղաքականությունը մշակել և իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշի պնդումների համաձայն՝ Թուրքիայի 11-րդ նախագահը պատրաստվում է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների համատեղմամբ նոր կուսակցություն ստեղծել:
Թուրքիայի արտգործնախարարը շարունակում է ՆԱՏՕ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական ժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ:
Թուրքիայի և Հունգարիայի առաջնորդները քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշի պնդումների համաձայն՝ Թուրքիայի 11-րդ նախագահը պատրաստվում է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների համատեղմամբ նոր կուսակցություն ստեղծել:
Գործով մի շարք մեղադրյալների նկատմամբ պահանջվել է սահմանել խիստ պայմաններով ցմահ ազատազրկում:
Թուրքական լրատվամիջոցներին, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարությանը մեծապես անհանգստացրել է Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից նախաձեռնվելիք ՏԻՄ ընտրությունները։
Թուրքիայի հայ համայնքում սիրված և «Զահրատ» գրական կեղծանունով հայտնի գրողի տարեդարձի առթիվ նրա ստեղծագործությունների հիման վրա հայ մանուկների կողմից պատրաստված անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվել:
Թուրքիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ նվազումը պայմանավորված է արտահանման աճի և ներմուծման նվազմամբ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |