• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 15:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:58, 23 Փետրվար 2022

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Փետրվարի 22-ին հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսի հայոց պատրիարքարանի ֆեսյբուքյան էջից։ 

Սերդար Քըլըչին ուղեկցել է Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավար Այշե Ուզերը։  Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Պատրիարքական փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Տամատյանը և գավազանակիր Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Մյուրզյանը։

Նշվում է, որ դեսպան Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ։ Նա նշել է, որ լիահույս են, որ կարգավորման գործընթացում փոխադարձ ձեռնարկվելիք ամուր քայլերը ճանապարհ կհարթեն երկու երկրների միջև դրական զարգացումների համար։ 

«Նորին Ամենապատուութիւնը նախ իր ուրախութիւնը արտայայտեց տրուած այցելութեան համար եւ մաղթեց, որ յաջողութեամբ պսակուի մեծայարգ հիւրին ստանձնած դիւանագիտական առաքելութիւնը։ Մեր Հոգեւոր Պետը ըսաւ թէ կը քաջալերէր Թուրքիա Հայաստան յարաբերութեանց բնականոնացման գործընթացը և ընդգծեց, թէ եւ լաւ դրացութեան յարաբերութիւնները ո՛չ միայն երկու երկիրներու հայրենակիցներուն, այլ նաեւ՝ շրջանի երկիրներուն համար եւս խաղաղութեան եւ անդորրութեան միջավայր մը պիտի ստեղծէր, ինչպէս նաեւ շրջանային տնտեսական, ընկերային ու մշակութային զարգացումներուն դուռ պիտի բանար։

Աւագ Դեսպան Սերտար Քըլըճ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ամենապատուութեան, որ այս հանդիպման առիթ ընծայեց»,-նշվում է հայտարարությունում»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}