• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Հուլիս, 2025
Երկուշաբթի 04:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:24, 15 Փետրվար 2022

ANCA-ն դատապարտել է Մորգան Ֆրիմանին թուրքական գովազդում նկարահանվելու համար (տեսանյութ)

ANCA-ն դատապարտել է Մորգան Ֆրիմանին թուրքական գովազդում նկարահանվելու համար (տեսանյութ)

Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը (ANCA) խuտnրեն դատապարտել է աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին, թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար:

Ըստ տեղեկությունների՝ Ֆրիմանի ու թուրքական ավիաընկերության միջև ձեռք էր բերվել համաձայնություն համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում:

Ֆիրմանը Twitter-ում գրել է. ««Turkish Airlines»-ի  հետ համագործակցելը հիանալի էր։ Ոչ մի ավիաընկերություն «Turkish Airlines»-ից ավելի շատ երկրներ իրար չի կապում»։

Ամերիկայի հայ դшտի հանձնախումբը հրապարակել է Ֆրիմանի տեսանյութը, իսկ դրան կից հիշեցրել, որ ամերիկացի մեկ այլ դերասան՝ Ջորջ Քլունին, ժամանակին մերժել էր թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը: 

«Turkish Airlines-ն իր ահաբեկիչ վարձկաններին  տանում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հակամարտությունների գոտի, որտեղ նրանք կռվում են Էրդողանի պրոքսի (միջնորդավորված) պատերազմներում,  կրակի վրա յուղ է լցնում և խորհրդանշում անմեղ քաղաքացիների աներևակայելի տառապանքն ու մահը»,- ասված է ANCA-ի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին չեղարկել էր 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը «Turkish Airlines»-ի հետ։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկը ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել, քանի որ Թուրքիան կասկածելի երկիր է, թեև ԱՄՆ-ի դաշնակիցն է։

 

“Bringing fear to here” - #TurkishAirlines ferries terrorist mercenaries to conflicts across the globe, where they fight Erdogan’s proxy wars, pouring fuel on fires and visiting untold suffering and death on innocent civilians. https://t.co/jUAPYp5Gbd pic.twitter.com/PvFAmOdT49

— ANCA (@ANCA_DC) February 14, 2022

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է
14:53, 18 հուլ
Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
16:24, 17 հուլ
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
15:22, 17 հուլ
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}