Քաղաքական18:17, 15 Փետրվար 2022
Թուրք վերլուծաբան. «Պատերազմը Ուկրաինայում պետք է միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային»

Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-ուկրաինական լարվածության և հնարավոր պատերազմի մասին:
Ըստ նրա՝ չնայած Արևմուտքից հնչող այն հայտարարություններին, թե Ռուսաստանն առաջիկայում պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, իրականությունը փոքր-ինչ այլ է: Գյուլլերի գնահատմամբ՝ ռուսական ներխուժման հավանականությունը չափազանց քիչ է:
«Այդ մասին են վկայում ՌԴ-ի հայտարարությունները, որոնք հերքում են նմանատիպ ծրագրերի առկայությունը: Ամբողջ հարցն այն է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարմամբ զբաղված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման կերպ նրանք ցանկանում են Եվրոպային ինտեգրել իրենց մարտավարության մեջ: Վառ ապացույցն այն է, որ երբ այդ երկու երկրները հայտարարում են ռուսական ահավասիկ վտանգի մասին, նրանք ոչ մի միջոց չեն էլ ձեռնարկում Ուկրաինային սպառնացող ենթադրյալ վտանգը չեղարկելու համար: Ուկրաինան պետք է դասեր քաղի այս իրավիճակից՝ հետևելով Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գործողություններին: Կիևն արդեն քիչ-քիչ դա հասկանում է: Նրանք արդեն հայտարարում են, որ չեն տեսնում իրենց սահմանների մոտ լարում, սակայն Վաշինգտոնում և Լոնդոնում պնդում են հակառակը»,- գրում է վերլուծաբանը:
Գյուլլերը նշում է, որ Ռուսաստանը չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա, իր հերթին Եվրոպան էլ չի ուզում պատերազմ ՌԴ-ի հետ:
«Ասեմ ավելին, ՆԱՏՕ-ի կեսն էլ դեմ է այդ ամենին և միայն Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ են հանդես գալիս պատերազմ սկսելու օգտին: Սակայն դրա համար իրենց անհրաժեշտ է Եվրամիության և ՆԱՏՕ-ի օգնությունը, այդ իսկ պատճառով նրանք բոլորին համոզում են, որ պատերազմը հասել է դռան շեմին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |