Տարածաշրջան12:58, 04 Փետրվար 2022
Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման թեմային

Փետրվարի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն Ադրբեջանի դեսպան Ռեշաթ Մամմեդովի հետ մասնակցել է «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) միջոցառմանը՝ նվիրված Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակին:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Քըրանը կարևոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին։
«Թուրքիան այս (կարգավորման) գործընթացի համար շատ փորձառու դեսպանի է լիազորել՝ որպես հատուկ ներկայացուցիչ: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ 1-ին հանդիպումն է ունեցել: Այդ հանդիպումների գործընթացն ու բոլոր փուլերը, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի է այս խորհրդակցական խողովակի մշտական բաց լինելը»:
Թուրք պաշտոնյան նախօրեին սկսված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարևոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ:
Թուրքիան փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս հարաբերությունները իբր խաղաղություն են բերել տարածաշրջան: Զարմանալիորեն պնդել է, որ երկկողմ գործակցությամբ որևէ պետության համար սպառնալիք չեն ստեղծել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |