Հոդված11:56, 02 Փետրվար 2022
Թուրք վերլուծաբան. «Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանին բարեկամության ձեռք մեկնելու որոշում են կայացրել»

Թուրքական ընդդիմադիր «Sözcu» լրատվամիջոցի վերլուծաբան Էմին Չոլաշանը հայ-թուրքական կարգավորման թեմայով հոդված է հրապարակել՝ վերնագրում Հայաստանն անվանելով չակերտյալ բարեկամ ու եղբայր։
«Սիրելի ընթերցողներ,- իր լսարանին դիմում է թուրք վերլուծաբանը,- Հայաստան անունով պետության հետ սահմանակից հարևան ենք, բայց երկու երկրներն էլ միմյանց պաշտոնապես չեն ճանաչում»։
Այնուհետև հիշեցնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմում Թուրքիան, բնականաբար, դեմ հանդես եկավ Հայաստանին՝ շեշտելով, որ Ադրբեջանում կան թուրքական բանակի ստորաբաժանումներ, թուրք զինվորականներն են ադրբեջանական բանակը վարժեցնում ու հրահանգավորում։ Դե իսկ պատերազմի ողջ ընթացքում էլ եթե անգամ զորք չեն ուղարկել, փոխարենը մեծաքանակ զենք-զինամթերք ու տեխնիկա են տրամադրել Ադրբեջանին։
Այս ամենով հանդերձ, սակայն, հոդվածի հեղինակը մատնանշում է մի հանգամանք, ըստ որի՝ իրենց ղեկավարներն ամեն թեմայով և ամեն բնագավառում մշտապես կիրառում են մի շատ կենսունակ սկզբունք։ Այդ սկզբունքի տրամաբանությունը հետևյալն է. «Սկզբում վախեցնել, սպառնալ, իսկ հետո անել հետքայլ»։
«Վերջին տարիներին բոլորս էլ ականտես ենք եղել այդպիսի օրինակների։ Օրինակ՝ Եգիպտոսին անընդհատ սպառնում էին, բայց հենց ԱՄՆ-ն գործի անցավ, արդեն սկսվեց Եգիպտոսի հետ բարեկամական ուղերձների փոխանակումը... Կամ ասենք Հայաստանի պարագան. երեկ բացեցին օդային սահմանը ու արդեն փոխադարձ չվերթներ սկսեցին իրականացնել»։
Շարունակելով օրինակների շարքը՝ թուրք վերլուծաբանը հիշատակում է Իսրայելի դեպքը։ Սկզբում Թուրքիայում բոլոր մակարդակներով ինչ ասես չէին ասում Իսրայելին, էլ հայհոյանքներ, էլ սպառնալիքներ։ Բայց հենց կրկին պրոցեսի մեջ մտավ ԱՄՆ-ն, պատկերը փոխվեց։ Վաշինգտոնն Էրդողանին ասաց, որ հարկադրված եք հաշտվել Իսրայելի հետ։ Ու հիմա արդեն Թուրքիան Իսրայելի հետ բարեկամության շեմին է։ Մամուլը նույնիսկ գրում է, որ Իսրայելի նախագահը հնարավոր է այց կատարի Թուրքիա, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։
«Եվ եթե շատ շուտով նույն այդ մարդկանց բերանից հանկարծ լսեք «Բարեկամ և եղբայր Հայաստան» արտահայտությունը, ամենևին չզարմանաք»,- զգուշացնում է թուրք վերլուծաբանը։
Այս գործելաոճից ու առհասարակ Թուրքիայի արտգործնախարարության կադրերից և գործունեությունից դժգոհւթյուն ակնարկելով՝ հոդվածի հեղինակը հետևյալ կերպ է ամփոփում իր եզրակացությունը.
«Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանին, իսկ ԱՄՆ-ի ճնշմամբ էլ Իսրայելին ու Եգիպտոսին բարեկամության ձեռք մեկնելու որոշում են կայացրել։
Դե ինչ ասենք, շնորհավոր լինի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Թուրքական «Asal» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 26 նահանգում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 2012 մարդ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա և հանդիպել Հաքան Ֆիդանի հետ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |