Քաղաքական17:29, 24 Հունվար 2022
Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում ընտրություններ են անցկացվել

Կիպրոսի թուրքական հատվածի ինքնահռչակ հանրապետությունում հունվարի 23-ին անցկացվել են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ:
Ընտրությունների նախնական արդյունքներով 39.35%-ով առաջատար է գործող վարչապետ Ֆաիզ Սուջուօղլուի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որին 33.67%-ով հաջորդում է «Հանրապետական թուրքական» կուսակցությունը: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար «Դեմոկրատական կուսակցությունը»՝ 6.83% և «Ժողովրդի կուսակցությունը»՝ 6.71%: Իսկ 5 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարած վերջին կուսակցությունը եղել է «Վերածնունդ» կուսակցությունը՝ 5.54%:
Նշվում է, որ «Ազգային միաբանություն» (ԱՄԿ) ղեկավար ինքնահռչակ պետական կազմավորման վարչապետ Սուջուօղլուն հայտարարել է, որ իրենց առաջնորդությամբ կձևավորվի կոալիցիոն կառավարություն:
Նշենք, որ ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, ով հայտնի է Թուրքիայի նախագահի բոլոր ցուցումների անվերապահ կատարմաբ, նունպես ԱՄԿ-ից է և մինչ նախագահ դառնալը գլխավորել է այդ կուսակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |