Քաղաքական17:34, 24 Հունվար 2022
Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներր, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առչվող հարցեր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է մեկնել Իրան:
Իր հերթին Իրանի նախագահը, կարևորելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:
Կողմերը նաև խոսել են Իրանի նախագահի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |