Քաղաքական12:55, 21 Հունվար 2022
Էրդողանը. «Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը:
«Ռուսաստանի և Ուկրինայի միջև ընթացող զարգացումները ճիշտ չենք համարում: Մենք, որպես 2 կողմերի հետ էլ հարաբերություններ ունեցող երկիր, վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունն ու այդպիսի հոգեբանության ի հայտ գալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա խոսել է նաև Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին՝ ասելով. «Մեր ցանկությունն այն է, որ կարողանանք կազմակերպել պարոն Պուտինի ու պարոն Զելենսկիի հանդիպումը: Այդ առումով շատ ենք կարևորում թե՛ իմ Ուկրաինա կատարելիք այցը և թե՛ պարոն Պուտինի կատարելիք այցը Թուրքիա: Փետրվարի սկզբին այցելելու եմ Ուկրաինա: Այդ ընթացքում կշարունակենք շփումները նաև պարոն Պուտինի հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է չեղարկել նորածիններին թուրքական անուններ դնելու կեսդարյա արգելքը։
Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |