Քաղաքական16:38, 14 Հունվար 2022
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 14-ին Մոսկվայում անցկացված Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են:
Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջին հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ:
Հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպման տեղը և ժամանակը կհստակեցվի հաջորդիվ դիվանագիտական խողովակների միջոցով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:

Թուրքերենի դասավանդման գործընթացն իրականացվում է Թուրքիայի մշակույթի նախարարության և Յունուս Էմրեի անվան թուրքական ինստիտուտի աջակցությամբ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:
Թուրքիայի արտգործնախարարը, ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս, խոսել է Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններից։
Թուրքերենի դասավանդման գործընթացն իրականացվում է Թուրքիայի մշակույթի նախարարության և Յունուս Էմրեի անվան թուրքական ինստիտուտի աջակցությամբ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |