• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:13, 12 Հունվար 2022

Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի հիմա

Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի հիմա

Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի: 

Եթե 2018-ին Էրդողանն արժանացել էր հարցվածների 52 տոկոսի աջակցությանը, ապա այժմ ընդամենը 38 տոկոսն է պատրաստ եղել իր ձայնը տալ նրան: Այս ցուցանիշով Էրդողանը զիջել է առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակիցներից երեքին: Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշն արժանացել է հացվածների 60 տոկոսի,  Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 50 տոկոսի, իսկ ընդդիմադիր «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները 38.5 տոկոսի աջակցությանը:

Թուրքական լիրայի փոխարժեքի վերջին վայրիվերումներից հետո կատարված այս սոցհարցումներից պարզ է դարձել նաև, որ մասնակիցների 35.4 տոկոսն է միայն կարծում, որ իշխանությունները կարող են ավելի լավ կառավարել տնտեսությունը, իսկ 36.7 տոկոսը հակված է ընդդիմության լավ կառավարմանը:  

Հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ Էրդողանի կառավարության վերջին քայլերը կարող են լավացնել տնտեսության վիճակը, իսկ 54 տոկոսը հակառակ կարծիքին է։

Ի դեպ, Թուրքիայի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպություններից «ORC Araştırması»-ի վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարանում իշխանական «Ժողովուրդ» դաշինքը (39.1%) ավելի ցածր վարկանիշ ունի, քան ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (41.4%):  

«Ժողովուրդ» դաշինքը կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ)։

«Ազգ» դաշինքը կազմում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և Լավ» կուսակցությունները։

Աղբյուր`    Artigercek

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}