• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 23:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:49, 03 Հունվար 2022

Հունական դատարանի որոշմամբ պոլսահայ մտավորականը կարող է արտաքսվել Թուրքիա

Հունական դատարանի որոշմամբ պոլսահայ մտավորականը կարող է արտաքսվել Թուրքիա

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա: Այդ մասին հայտնում է նրա կինը՝ Հերա Ցուրան Facebook-ում: 
 
Ցուրան գրել է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին «քաղաքավարի» խարդախությամբ նրան ոստիկանական բաժանմունք է հրավիրել և մեկ ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է»։
 
«2022թ. հունվարի 3-ին Սիրոսի դատարանը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատարանի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը որ երկիր է լինելու»,- տեղեկացրել է Հերա Ցուրուն։
 
Նրա կնոջ մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։
 
Հիշեցնենք, որ 2017թ.-ի հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: 2019թ․ Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։
 
Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: 
 
 

Աղբյուր`    dw.com/

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է
10:34, 22 օգոս
Թուրքիան ՀՆԱ-ից ամենաքիչ ընտանեկան աջակցություն տրամադրող պետությունների թվում է

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}