Հասարակական12:34, 28 Դեկտեմբեր 2021
Վերջին 25 տարում թուրքական բանտերում 641 մարդ է ինքնասպան եղել

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ 1997-2014 թվականներին թուրքական բանտերում ինքնասպան է եղել 544 բանտարկյալ և դատապարտյալ։ Իսկ քրեակատարողական համակարգում քաղաքացիական հասարակության ասոցիացիայի (CİSST) տվյալներով՝ 2014 թվականից մինչ օրս ինքնասպան եղած անձանց թիվը 97 է։
Այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։ Դրանում ներկայացվում են Թուրքիայում դատապարտյալների պահման պայմանները, առողջական խնդիրները, թվարկվում են նրանց իրավունքների խախտմանը հանգեցնող խնդիրների կարգավորման համար կատարվելիք անհրաժեշտ քայլերը։
Այսպիսով, ըստ զեկույցի, թուրքական բանտերում 1997-2021 թվականներին ինքնասպան է եղել 641 մարդ։ Իսկ վերջին 25 տարվա ընթացքում առողջական խնդիրների պատճառով բանտերում մահացել է 2670 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |