• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Մայիս, 2025
Երկուշաբթի 06:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:05, 27 Դեկտեմբեր 2021

Քադիրովը կրկին անդրադարձել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը

Քադիրովը կրկին անդրադարձել է Թուրքիայում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հրեթական անգամ անդրադարձել է չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացմանը Թուրքիայում։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայից պատասխան են սպասում։

Քադիրովը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, քանի որ իրենք չեն ցանկանում նման անհեթեթ միջադեպի պատճառով փչացնել երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահը կոշտ քննադատել էր  Քոջաելիում գտնվող զբոսայգին Դուդաևի անվամբ կոչելու մասին թուրքական իշխանությունների որոշումը։ Նա  Ռուսաստանի հետ հարաբերություններին ուղղված սպառնալիք էր տեսել դրանում և առաջարկել որպես պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։

Քադիրովի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դիվանագիտական խողովակներով իրազեկել են Թուրքիային առ այն, որ հավանություն չեն տալիս այդ այգին Դուդաևի պատվին անվանակոչելու փաստը:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ավելի ուշ հույս էր հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների փոխադարձ վստահությունը խարխլող նման քայլերի անթույլատրելիության մասին իրենց ազդանշաններն ամենայն լրջությամբ կընդունվեն։ Նա շեշտել էր, որ ծայրահեղականների եւ ահաբեկիչների փառաբանման եւ հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը սկզբունքային է:

Աղբյուր`    Artıgerçek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը
13:45, 29 ապր
Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով
13:30, 28 ապր
Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում
14:00, 25 ապր
Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}