Տարածաշրջան12:17, 23 Դեկտեմբեր 2021
Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:
«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,-նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջոնդրությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»։
Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում եմ ունեցել, երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, երկու անգամ եղել եմ Հայաստանում։
«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Հայաստանի վարչապետը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Նշվում է, որ մինչև 2030-ը Թուրքիան կլինի ջրային ռեսուրսներով աղքատ երկրներից մեկը։
Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |