Քաղաքական15:30, 21 Դեկտեմբեր 2021
Թուրք կուսակցապետ. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր դեր ենք ունեցել»

Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։
Այդ մասին նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է սպասվում այդ երկրին։
Սարըգյուլը, դիմելով իշխանություններին, ասել է. «Որքան ցանկանում եք՝ բարձրացրեք նվազագույն աշխատավարձը, բայց քանի դեռ այդ ընթացքում չեք կարողանում կանխել արտարժույթի, վառելիքի և հումքի գնաճը, ապա ձեր կատարած երեկվա բարձրացումներն այսօր անօգուտ են»
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր ազդեցություն է ունեցել իրենց կուսակցությունը։
«Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցությունն այն ուժն է, որը խաղաղություն կապահովի մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է Սարըգյուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |