• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 21:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:48, 14 Դեկտեմբեր 2021

Bloomberg․ Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ

Bloomberg․ Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ

Ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Առաջատար «Bloomberg» գործակալությունը Թուրքիայի անակնկալ շրջադարձը որակել է որպես քայլ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գոհացնելու համար։ Ընդգծվել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Անկարայի քայլը համահունչ է հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Բայդենի խնդրանք-պահանջին։ G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը Էրդողանին կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:

«Bloomberg»-ի հրապարակման մեջ նաև նշվում է․

«Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կմեղմացնի Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Բայդենի և Էրդողանի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էին ՆԱՏՕ-ական երկու դաշնակցի անվտանգային և տնտեսական համատեղ շահերը։ Էրդողանը կտրուկ գնաճի և տնտեսության կայունացման համար, որը 2023 թվականի ընտրություններից առաջ սպառնում է նրա ունեցած աջակցությանը, կարող է մեծ օգուտներ քաղել արտաքին քաղաքական ցանկացած  քայլից»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվելու։ Թուրքիան էլ ամեն քայլ անելիս Ադրբեջանի հետ միասին է գործելու։

Չավուշօղլուն նաև նշել էր, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ կսկսի իրականացնել Երևան-Ստամբուլ չարտերային չվերթներ։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ ի պատասխան հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Հայաստանի ԱԳՆ-ն այս առումով դրական էր գնահատել Թուրքիայի արտգործնախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:

Աղբյուր`    Sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանի կինն անդրադարձել է թուրք-վրացական բարեկամությանը
21:10, 13 օգոս
Էրդողանի կինն անդրադարձել է թուրք-վրացական բարեկամությանը

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Թուրքիան զարգացնում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները
13:09, 13 օգոս
Թուրքիան զարգացնում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Թուրքիան աներկբա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
12:25, 13 օգոս
Թուրքիան աներկբա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին
Ըստ թուրք քաղաքական գործչի՝ հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին

Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:

Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը
Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Սիրիայի ՊՆ ղեկավարը կլինի Թուրքիայում
Սիրիայի ՊՆ ղեկավարը կլինի Թուրքիայում

Մուրհեֆ Էբու Քասրան դռնփակ հանդիպում կունենա Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}