Տնտեսական15:53, 22 Նոյեմբեր 2021
Թուրք տնտեսագետ․ Դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու լիրայի վրա
Թուրք տնտեսագետ Էվրեն Դևրիմ Զելյութը «Դոլարի ինդեքսն ահազանգ է լիրայի համար» վերտառությամբ հոդվածում նշել է, որ դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու թուրքական ազգային արժույթի՝ լիրայի վրա։
«Որքան ինդեքսային արժեքը բարձրանում է, այնքան դոլարն արժեք է ձեռք բերում մյուս դրամական միավորների նկատմամբ։ Իսկ ինդեքսային արժեքի անկումը նշանակում է, որ դոլարը համաշխարհային առումով արժեզրկվում է»,-գրել է տնտեսագետը։
Նա ընդգծել է, որ դոլարի ինդեքսի փոփոխման դեմ ազգային արժույթները պահպանելու համար կենտրոնական բանկերը դիմում են տոկոսադրույքի ավելացմանը, մինչդեռ Թուրքիայում տեղի է ունենում հակառակ գործընթացը։
Ըստ Զելյութի՝ ԱՄՆ-ում իրականացվող ֆինանսական քաղաքականությունը ցույց է տալիս, որ շուտով Թուրքիայի նման երկրներում դոլարի քանակը խիստ նվազելու է, իսկ կուրսը՝ բարձրանալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |