Ռազմական18:27, 12 Նոյեմբեր 2021
Ուկրաինական ընկերությունը շարժիչներ կմատակարարի թուրքական ԱԹՍ-ների համար

Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել:
Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը:
Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար ստորագրվել է 2 պայմանագիր՝ «AI-322F շարժիչի մատակարարման» և «AI-25TLT շարժիչի ինտեգրման» մասին:
Բացի այս երկու ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել «Akıncı» ԱԹՍ-ի համար որպես այլընտրանք մեկ այլ` MS500 տեսակի շարժիչի ինտեգրման շուրջ: «Akıncı» ԱԹՍ-ն շահագործման է հանձնվել այս տարի և աշխատում է ուկրաինական ընկերության արտադրած AI-450 շարժիչով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |