Ղարաբաղ16:13, 26 Հոկտեմբեր 2021
Էրդողանն ու Ալիևը օկուպացված Վարանդայում բացել են միջազգային օդանավակայան (լուսանկարներ)

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) շրջանի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Նրանց է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին: Միջազգային օդանավակայանը կառուցվել է արագընթաց տեմպերով 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն իրականացվել է դեռևս սեպտեմբերի 5-ին: Էրդողանին այցի ընթացքում ուղեկցել են մի խումբ նախարարներ:
Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի առանձին հանդիպումը, որի ընթացքում, ըստ թուրքական մամուլի՝ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:
Երկու նախագահները նաև մասնակցել են Ահմեթբեյլի-Ֆիզուլի (Վարանդա) - Շուշի և Ահմեթբեյլի- Հորադիզ-Մինջավան (Միջնավան) - Աղբենդ ցամաքային ճանապարհների հիմնարկեքի արարողությանը։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |