Քաղաքական12:07, 11 Հոկտեմբեր 2021
Սիրիայի արտգործնախարարը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը մեկնաբանել է Մոսկվայում կայացած Սիրիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
«Դա Ասադի լավագույն բանակցություններից մեկն էր: Մեր դաշնակից Ռուսաստանի հետ որևէ անհամաձայնություն չունենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Միկդադը:
Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ օտարարերկրյա ուժերը պետք է դուրս գան Սիրիայի տարածքից:
Ըստ նրա՝ Անկարան պետք է դուրս գա Սիրիայի տարածքից, որից հետո պետք է կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները: Սիրիացի պաշտոնյան նաև ԱՄՆ-ն կոչ է արել դուրս բերել զինված ուժերը Սիրիայի տարածքից:
Հիշեցնենք, որ Միկդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները: Նա նաև պահանջել էր, որ Թուրքիան դուրս բորի իրզորքերը Սիրիայի տարածքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությամբ կողմերին կոչ է արվում գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է Գլոբալ խաղաղության ինդեքսի 2025 թ. առաջին կիսամյակի արդյունքները:
Պետդեպը հորդորել է չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներ և չմասնակցել ցույցերի։
Շիմշեքը նշել է, որ Թուրքիան վերլուծում է աշխարահաքաղաքական լարվածության աճի բազմաչափ ազդեցությունն իր տնտեսության վրա։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությամբ կողմերին կոչ է արվում գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |