Տարածաշրջան11:40, 04 Հոկտեմբեր 2021
Թուրք վերլուծաբանի պնդումների համաձայն՝ Իրանը Սյունիքում ավիաբազա է ստեղծում

Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թույսուզօղլուն հանդես է եկել տարածաշրջանայիբ վերջին զարգացումների վերաբերյալ հոդվածով, որտեղ պնդում է, թե ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում (Զանգեզուր) ավիաբազա հիմնել:
Թույսուզօղլուն նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ շեշտելով, որ այն Լաչինի միջանցքին համարժեքպետք է կյանքի կոչվի, սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո պաշտոնական Մոսկվան մինչ այժմ դրական քայլ չի կատարել այս ուղղությամբ և միայն այդ տարածքում ստեղծել է բազմաթիվ փոքր ռազմական անցակետեր՝ ադրբեջանական բանակի սահմանային հետախուզության գործունեությունը վերահսկելու նպատակով:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ միակ լուծումը, որը Նախիջևանը կազատի Իրանից ունեցած կախվածությունից բեռնափոխադրումների հարցում, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը իրականացնելն է:
Գյոքթուրք Թույսուզօղլուն հոդվածում եզրահանգում է նրան, որ նույնիսկ եթե այս բազան բացվի, այն կարող է օգտագործվել Ռուսաստանի թույլտվությամբ և վերահսկողությամբ: Այդպիսով հնարավոր կլինի ակտիվացնել Իրանի՝ Հայաստանին աջակցելու փորձը՝ միևնույն ժամանակ չխաթարելով Մոսկվայի դիրքերը:
«Հաշվի առնելով վերջերս Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունն ու ռազմական էսկալացիան ՝ կարելի է հասկանալ, որ Երևանը ցանկանում է օգտվել այս իրավիճակից: Իհարկե, այս գործընթացում պետք է հետեւել Ռուսաստանի հայտարարություններին»,- նշել է թուրք վերլուծաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |