Քաղաքական10:42, 24 Սեպտեմբեր 2021
Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանից դրական ազդակներ է ստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից Թուրքիայի վերադարձին ավանդական դարձած հարցազրույց է տվել իրեն ուղեկցող թուրք լրագրողներին։
Թուրքիայի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող հարցերի շարքում Էրդողանն անցել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։
Նշելով, որ Ադրբեջանում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ Էրդողանը հետևյալ շեշտադրումներն է արել․ «Օրինակ՝ պարոն Ալիևն ուզած պահին, ուզածի պես հանգիստ զանգում և խոսում է պարոն Պուտինի հետ։ Ես էլ նույն կերպ․․․ Շատ կարճ ժամանակահատվածում կարողանում եք կապը հաստատել և շփվել»։
Շարունակելով իր միտքը Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այս պահին կարևոր խնդիրների շարքում Իգդիրց դեպի Ադրբեջան ճանապարհաշինությունն է։ Հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի կառուցել նաև երկաթգիծ։
«Այս ճանապարհի կառուցումը շատ-շատ կարևոր քայլ է լինելու։ Մեր կողմից հնգամյակ կամ վեցամյակ կոչվող նախագիծ կար։ Հիմա այս հարցի վերաբերյալ էլ Փաշինյանից դրական ազդակներ են գալիս։ Այդ դրական ազդակների հետ միասին որոշ քայլեր ենք անելու։ Ամսվա վերջում պարոն Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը այս հարցերն էլ, բնականաբար, լինելու են քննարկումների օրակարգում»,- մանրամասնել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։

Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:

Հաքան Ֆիդան. «Այն, ինչի կարիքն այժմ ունի Պաղեստինի ժողովուրդը, դա մեր համատեղ գործունեությունն է»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |