Հոդված17:17, 15 Սեպտեմբեր 2021
Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը

Սեպտեմբերի 9-ին թուրքական մեդիա տիրույթում հրապարակվեց 2 տեղեկություն, որոնք կարևոր ազդակներ են պարունակում Սիրիայում Թուրքիայի քայլերի հաջորդականության տրամաբանության մասին՝ բացահայտելով վերջինի իրական քաղաքական նպատակները:
Ըստ այդմ՝ թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 9-ին տեղեկություն են տարածել առ այն, որ Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջապես նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումները՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20–րդ» դիվիզիաները և «Հյուսիսային բազեներ» բրիգադը, հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ: Նշվել է, որ այն գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության ներքո:
Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար ընտրված Սալեմ ալ-Մեսլեթի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահ Աննաս Աբդեհի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուլ Ռահման Մուստաֆայի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ Կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների կողմից։ Հետագայում, երբ Թուրքիան ներխուժել է Սիրիայի ինքնիշխան տարածքներ, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցել են Թուրքիայի վերահսկողության տակ՝ դառնալով վերջինիս Սիրիայում քաղաքական գործընթացներին մասնակցելու, սեփական շահերն առաջ մղելու գործիք:
Այսպիսով՝ Թուրքիան մի կողմից այսպես կոչված ընդդիմությանը հռչակում է որպես «Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» և անվերապահ աջակցություն հայտնում, մյուս կողմից վերջինի տրամադրության տակ է դնում թուրքական ԶՈւ-երի հետ համագործակցող 15-20 հազարի հասնող զինյալների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում «ամրապնդել պետական հաստատությունների դերը» և «ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը»:
Այս քայլերով Թուրքիան անցում է կատարում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Իսկ անջատման գործընթացի մեկնարկը տրվել էր 2016թ. սկսած Թուրքիայի ԶՈւ-երի և նրա հովանավորյալ զինյալների կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ իրականացված մի շարք գործողություններով: Դրանց հաջող ավարտից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատել է սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:
Անջատման հաջորդ փուլում արդեն Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմությունն աշխարհաքաղաքական պատեհ պայմանների ստեղծման դեպքում կարող է հայտարարել որպես անկախ միավոր Սիրիայից անջատվելու որոշման մասին: Թուրքիան նման պատմական փորձ արդեն ունի: 1938թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939թ. այն միացրել էր սեփական տարածքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |