Հասարակական15:58, 10 Սեպտեմբեր 2021
Թուրքիայում հուլիս ամսին գործազուրկների թիվն աճել է 506 հազարով
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 տոկոս:
Ըստ այդմ՝ Թուրքիայում 15 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում գործազուրկների թիվը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 506 հազարով և դարձել 3 միլիոն 902 հազար։
Վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ աշխատուժը հուլիսին հունիս ամսի համեմատությամբ աճել է 631 հազարով և հասել 32 միլիոն 632 հազարի։ Երիտասարդների շրջանում գործազրկությունը կազմել է 23,1 տոկոս։
Նշենք, որ Թուրքիայում հունիս ամսին գործազրկությունը եղել է 10,6 տոկոս, իսկ լայն սահմանմամբ գործազրկությունը՝ 22,4 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |