Քաղաքական12:54, 09 Սեպտեմբեր 2021
Ստամբուլի քաղաքապետը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրվելու դնելու մասին հարցին

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։
Թուրքական «PolitikYol» լրատվակայքի գլխավոր խմբագիր Ալի Հայդար Ֆրաթն Իմամօղլուի հետ զրույցում հարցրել է, թե արդյոք նա պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։
«Այս պահին Ստամբուլի քաղաքապետն եմ։ Իմ գործը տվյալ դեպքում քաղաքապետի պարտականությունները լավագույնս կատարելն է։ Եթե իմ պարտականությունները լավագույնս կատարեմ, երկրիս փրկության համար ամենամեծ ծառայությունը մատուցած կլինեմ։ Հիմա իմ միակ նպատակը Ստամբուլի համար լավ քաղաքապետ լինելն է, ավելին՝ Ստամբուլի պատմության մեջ երբևէ եղած ամենալավ քաղաքապետ լինելն է», - պատասխանել է Իմամօղլուն։
Վերջինս անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |