Հասարակական16:14, 31 Օգոստոս 2021
Թուրքիայի ամեն 100․000 բնակչից 357-ը բանտարկյալ է

Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228։
Բայց Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կանգ առնել։ Թեև բանտերում անազատության մեջ գտնվող քաղաքացիների թվով Թուրքիան Եվրոպայում արդեն իսկ բացարձակ առաջատար է, երկրում նոր բանտային համալիրների կառուցման աշխատանքներ են տարվում։
Այսպես, Այդըն նահանգի Չինե շրջանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նպատակով շինարարական ընկերությունների համար մրցույթ էր իրականացվել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ 2021 թվականի օգոստոսին հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն՝ կնքված շինարարական նախագծի արժեքը կազմում է 296․6 մլն լիրա (շուրջ 35.7 մլն դոլար)։ Շինարարությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կտևի 850 օր և կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 24-ին։
Հայտնի է նաև, որ օրեր առաջ 541․1 մլն լիրա (65.2 մլն դոլար) արժողությամբ մեկ այլ պայմանագիր էր կնքվել Քոնիայում քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով։
Բացի այդ՝ 2021 թվականին պայմանագրեր են կնքվել նաև Անթալիայի Աքսեքի շրջանում և Գիրեսուն, Սիիրթ, Թունջելի, Քյութահիա, Ադըյաման նահանգներում նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման համար։
Ներկայումս Թուրքիայի բնակչության յուրաքանչյուր 100․000-ից 357-ը գտնվում է բանտերում։ Ներկայումս Թուրքիայի բանտերը կարող են տեղավորել 251․088 մարդու, բայց 2021 թվականի հուլիսի դրությամբ բանտերում գտնվողների թիվը կազմել է 287․716։ Ընդ որում, բանտարկյալներից 274․816-ը տղամարդիկ են, 11․720ը՝ կանայք, 1․630-ը՝ երեխաներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |