Տարածաշրջան11:40, 23 Օգոստոս 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևորությունը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել աֆղանական խնդիրների երկկողմ համակարգումը։
Բացի այդ կողմերը անդրադարձել են ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության հարցերին մասնավորապես էներգետիկ ոլորտում:
Էրդողանը ցավակցություն է հայտնել 2021 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Be-200ES ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններ տվյալներ են հրապարակել։

Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով են անցնում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |