Քաղաքական13:07, 02 Հունիս 2021
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կայցելի Թուրքիա
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայցուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-ից 4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկի թուրք-ամերիկյան հարաբերությունները, միջազգային խնդիրները և Սիրիայում համագործակցությունը զարգացնելու հարցերը:
Դեսպան Գրինֆիլդը նաև կայցելի թուրք-սիրիական սահման ու հանդիպում կունենա սիրիացի փախստականների հետ:
Նշենք, որ Բայդենի և Էրդողանի հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |