Հասարակական13:52, 14 Մայիս 2021
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել Պորտուգալիայի Պորտու քաղաք, հաղորդում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, որը հյուրընկալում է 52.200 հանդիսական։ Խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։
ՈւԵՖԱ–ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող տեմպերով ու համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացումով։
Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |