Քաղաքական11:36, 11 Մայիս 2021
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Օկուպանտ Իսրայելը պետական տեռոր է անում»

Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է Պաղեստինում իսրայելցի ուժայինների գործողությունները դատապարտող հայտարարություններ անել՝ հետզհետե կոշտացնելով հռետորաբանությունը:
Թուրքիայի մեջլիսի նախագահը Մուսթաֆա Շենթոփը Գազայի հատվածում հրեական օդուժի կողմից գիշերը իրականացված ավիահարվածների վերաբերյալ կատարած գրառման մեջ Իսրայելը որակել է որպես ահաբեկչական պետություն:
«Օկուպանտ Իսրայելն ամբողջական իմաստով պետական ահաբեկչություն է իրականացնում: Իսրայելի ռազմական ինքնաթիռների կողմից Հյուսիսային Գազային հասցված ավիահարվածների հետևանքով 3 երեխա է զոհվել:
ՄԱԿ-ն ու ամբողջ աշխարհը կրկին լուռ են: Եթե նույնիսկ բոլորը լռեն, Թուրքիան երբեք չի լռելու»,- գրել է Շենթոփը:
Նշենք, որ իսրայելական կործանիչների կողմից Գազայում հասցված ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է 24 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 9 երեխա: Հաղորդվում է, որ «Համաս» պաղեստինյան զինված կազմակերպության կողմից էլ մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |