Քաղաքական11:33, 10 Մայիս 2021
Բողոքի ակցիա Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ

Ստամբուլում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի մոտ: Քայլերթով Իսրայելի հյուպատոսարան եկած ցուցարարները բողոքել են նախօրեին հրեական ոստիկանության կողմից Երուսաղեմի Ալ Աքսայի մզկիթը գրոհելու պատճառով պաղեստինցիների հետ սկսված բախումների դեմ:
Ցուցարարները Թուրքիայի «Իրավունքի ու ազատության, հումանիտար օգնության» հիմնադրամի ղեկավարի կոչով էին հավաքվել: Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներ ծածանող ցուցարարները հակաիսրայելական կոչեր են հնչեցրել:
Իսրայելի ուժայինների գործողությունները քննադատել են նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հրեա ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ Աքսայի մզկիթը գրողելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցիներ: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների շարքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |