Իրավական16:46, 05 Մայիս 2021
Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի դին

Մայիսի լույս 4-ի գիշերը Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին։ Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։
Նշվում է, որ մի ամիս առաջ Բայրամ Մամեդովը մեկնել էր Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր վերադառնալ Բաքու։
Մամեդովը մայիսի 2-ին դուրս էր եկել տանից և այդ օրվանից ընկերները նրանից լուր չունեին: Ընկերները չեն հավատում ինքնասպանության վարկածին։
Թուրքական լրատվամիջոցներն ինքնասպանության և անհավատալի այլ վարկածներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն՝ Բայրամովն առանց լողալ իմանալու ծովն է մտել, որպեսզի հողաթափերը ջրից հանի, և խեղդվել է։
«Վերջերս Ստամբուլում Բայրամին հյուր էի գնացել։ Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում կրթական ծրագիր էր շահել։ Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Մեծ պլաններ ուներ հայրենիքին առնչվող։ Ասում էր, որ Ադրբեջան է վերադառնալու լավ կրթություն ստանալուց հետո»,- պատմել է Բայրամովի ընկերներից մեկը։
Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովն Ադրբեջանում հայտնի է դարձել 2016-ին, երբ ձերբակալվել է Գիաս Իբրահիմովի հետ։ Նրանք Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան նախօրեին վերջինիս հուշարձանի վրա հետևյալ գրությունն էին թողել. «Շնորհավոր ստրուկների տոնը»:
Ավելի ուշ դատարանը երկու ակտիվիստներին էլ ազատազրկման էր դատապարտել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար։ Բայրամ Մամեդովին ու Գիաս Իբրահիմովին ներում էր շնորհվել 2019-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Անչափահասին առաջադրվել է ատելություն և թշնամանք հրարելու մեղադրանք։

Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Grok-ի կողմից բազմաթիվ օգտատերերի ուղարկվել են վիրավորական գրություններ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:
Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։
Թեմային անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |