Հասարակական11:57, 04 Մայիս 2021
Կին լրագրողներն աշխարհում ամենից շատ բռնության են ենթարկվում Թուրքիայում

Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ:
Ըստ զեկույցի՝ աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Թուրքիայում:
2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 114-ի: Թուրք ոստիկանների կողմից բողոքի ակցիաների ընթացքում 14 կին լրագրող ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում 50 կին լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցում կատարած հրապարակումների պատճառով: Նրանց դեմ բացված գործերից մեծ մասի համար պահանջվում է բարոյական փոխհատուցման վճար: Հաշվետու ժամանակահատվածում 3 կին լրագրող ազատազրկման է դատապարտվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |