Ցեղասպանություն15:51, 26 Ապրիլ 2021
Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել խորհրդարան (մեջլիս):
Փայլանն իր նախագծում առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հանրային վայրերից հեռացնել այն գործիչների անունները, ովքեր մեղավոր էին Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման համար, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել «Քաղաքացիության մասին» Թուրքիայի օրենքում։
Մեջլիսի հայ պատգամավորն իր ներկայացված բանաձևի վերաբերյալ նաև գրավոր հայտարարությամբ է հանդես եկել․
«1915թ․ ապրիլի 24-ը հայ ազգի Մեծ Եղեռնի սկիզբը դարձավ։ Հայ ժողովուրդը մասսայականորեն տեղահանվեց իր հայրենիքից ու տնից, հայրենի գյուղերից, քաղաքներից՝ բռնելով հարկադիր գաղթի ճանապարհը․ նրանց մեծ մասն այդ գաղթի ճանապարհին սպանվեց։ Կոտորածից փրկված որբերից մեկն էլ իմ հորական տատն էր։ Այդ որբերն արդեն 106 տարի արդարություն են որոնում։ Հորական տատս հեռացավ կյանքից՝ առանց տեսնելու այդ արդարությունը։ Երկրորդ սերունդը՝ հայրս, նույնպես մահացավ՝ առանց արդարության հասնելու։ Ես՝ որպես Թուրքիայում ապրող հայ, ով երրորդ սերնդի ներկայացուցիչն է, այդ արդարությունը փնտրում եմ Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում», - նշել է Փայլանն իր հայտարարության մեջ։
Պատգամավորն ավելացրել է, որ Հայոց ցեղասպանությունը այլ երկրների օրակարգ է մտնում հենց այն պատճառով, որ այն չի քննարկվում Թուրքիայում։
«Հայոց ցեղասպանությունը այս երկրում է կատարվել և Ցեղասպանության համար արդարությունը նույնպես այս երկրում՝ Թուրքիայում պիտի հաստատվի։ Երբ Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ են ասում այլ երկրների խորհրդարանները։
Այս հարցը 106 տարի է՝ դառնում է այլ խորհրդարանների, այլ երկրների նախագահների քննարկման առարկա, քանի որ այստեղ այն հերքվում է; Հայ ազգի ցավը մենք պետք է բերենք Թուրքիա․ այստեղ, այս երկրում է այդ ցավը ծնունդ առել։ ՄԵնք պետք է առերեսվենք հայ ազգի ցավի հետ և արդարությամբ փարատենք այդ ցավը», - գրել է Փայլանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |