Քաղաքական12:00, 26 Ապրիլ 2021
Ըստ Էրդողանի խոսնակի՝ Թուրքիայի խորհրդարանը հայտարարություն կանի Բայդենի թեմայով

«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի հնարավոր արձագանքին ու քայլերին: Այս առնչությամբ գործակալությունը զրուցել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ:
Քալընը նշել է, որ առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան կփակի Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի համար, Քալընը չի պատասխանել:
Նշենք, որ Թուրքիայում փորձագետներն իշխանություններին խորհուրդ են տվել Բայդենի հայտարարությանն ի պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ՝ այդ երկրում ամերիկյան ռազմաբազաները փակելու տեսքով:
Քալընը, հայտնելով, որ այսօր կայանալիք կառավարության նիստում նախագահ Էրդողանը խոսելու է թեմայի վերաբերյալ (Բայդենի հայտարարության), նշել է. «Երբ և որտեղ նպատակահարմար համարենք, կշարունակենք արձագանքել այս ցավալի և անարդար հայտարարությանը»:
Նա տեղեկացրել է նաև, որ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը (մեջլիս) հանդես կգա հայտարարությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |