Ցեղասպանություն17:41, 24 Ապրիլ 2021
Թուրքական լրատվամիջոց. «Ցեղասպանությունը սկսվել է հայ մտավորականներից»

Ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Bianet» կայքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով անդրադարձել է ապրիլի 24-ի պատմական նշանակությանը և ներկայացրել իրողությունները՝ ժամանակագրական հաջորդականությամբ:
Հրապարակումը վերնագրվել է. «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ և լրագրողներ»:
«Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է «Bianet»-ը:
Կայքում դիպաշարին կից հրապարակվել է նաև «1915 ապրիլի 24. Ստամբուլ, Չանքըր, Այաս, Անկարա» գրքի հեղինակ Նեսիմ Օվադիա Իզրայիլի կազմած անվանացանկը հայ մտավորականների, որոնք զոհ են դարձել Հայոց ցեղասպանությանը: Ցանկում մտավորականի անվան դիմաց նշվում է մասնագիտությունը, աքսորման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև սպանության տարեթիվը:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ հիշյալ անվանացանկը բաց է ոճրագործության զոհ դարձած հայ մտավորականների անունները համալրելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |