Ցեղասպանություն20:58, 24 Ապրիլ 2021
Թուրքիայի արտգործնախարարը ջղաձգված գրառումներ է կատարում իր թվիթերյան էջում
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից և նրա կողմից ցեղասպանություն բառը պաշտոնապես կիրառելուց հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել։
Չավուշօղլուն մասնավորապես նշել է.
«Բառերը չեն կարող փոխել պատմությունը, չեն կարող վերաշարադրել այն։ Մեր պատմության վերաբերյալ ոչ ոքից դաս քաղելու մտադրություն չունենք։ Քաղաքական շահախնդրությունը խաղաղության և արդարության հանդեպ դավաճանություն է։
Այս հայտարարության միակ հիմքը պոպուլիզմն է, և մենք այն ամբողջովին մերժում ենք»։
Չավուշօղլուն չբավարարվելով մեկ անգամյա գրառմամբ՝ հոխորտագին մեկնաբանությամբ երկրորդ անգամ է կիսվել թվիթերի իր էջում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Թուրքական մեդիայում նշվում է, որ ՌԴ-ից ունեցած կախումը նվազեցնելու համար Թուրքիան գազի ներկրման շուրջ բանակցություններ է սկսել ամերիկյան ընկերության հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |