Քաղաքական12:54, 20 Ապրիլ 2021
Le Point. Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը

Ֆրանսիական «Le Point» պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական «Ensonhaber»-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը:
Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար:
«Ուկրաինան միայնակ Ռուսաստանի դեմ արյան գնով պաշտպանում է իր ու Եվրոպայի ազատությունը»,- ասվում է հոդվածում:
Հեղինակը խոսել է այս պայմաններում թուրք-ուկրաինական ռազմական համագործակցության մասին՝ հիշեցնելով, որ 2019-ին Թուրքիան Ուկրաինային է վաճառել 6 «Բայրաքթար ՏԲ-2» հարվածային անօդաչու և 3 ցամաքային կառավարման կետ, 2020-ին Անկարան ու Կիևը պայմանագիր են կնքել կորվետների ու ԱԹՍ-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանակման մասին: Կիևը հետաքրքրվում է Բայրաքթարների համատեղ արտադրությամբ և նախատեսում է համատեղ արտադրված 48 ԱԹՍ գնել:
Կրկին գալով Դոնբասում վերջին զարգացումներին՝ հեղինակը շեշտել է, որ Մոսկվան, Ուկրաինայի հետ սահմանին 80 հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա կուտակելով, Բայդենին ու Եվրոպական լիդերներին հստակ ուղերձ է հղում՝ ցանկանալով ասել, որ Ուկրաինան իր ազդեցության գոտու մի մասն է:
«Այս պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ռուսական խախտումների զոհը դարձած Ուկրաինային օգնելով, պաշտպանում է ինքն իրեն պաշտպանել չկարողացող Եվրոպային»,- ասվում է հոդվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |