• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 04:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:16, 16 Ապրիլ 2021

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները հանդիմանել են իրար մամուլի ասուլիսի ժամանակ

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները հանդիմանել են իրար մամուլի ասուլիսի ժամանակ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել են  կոշտ հայտարարություններ:

Չավուշօղլուն  հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն այդ գործընթացին:

Դենդիասը քննադատել է Անկարային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հարցերում։

«Եթե Թուրքիան շարունակի խախտել մեր ինքնիշխանության իրավունքները, ապա օրակարգում կհայտվեն պատժամիջոցները»,- ասել է Դենդիասը և հավելել. «Մեր հարաբերությունների զարգացման նախապայմանը հետևյալն է. վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են խախտումները և վերջիններս խոչընդոտ են հանդիսանում  վստահության մթնոլորտի հաստատման համար»:

Չավուշօղլուն, պնդելով, որ Թուրքիան չի խախտում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ասել է. «Թուրքիան ունակ է պաշտպանելու Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից կատարվող քայլերն էլ միտված են պաշտպանելու մեր իրավունքները»:

Դենդիասը հայտնել է, որ պետք է երկու երկրները շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների և ԵՄ-ի սկզբունքների շրջանակում:

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կկարողանան վերացնել վերջին 20 տարիների ընթացքում շարունակվող բացասական մթնոլորտը:

«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է», - շեշտել է Չավուշօղլուն։

Հույն նախարարը պահանջել է, որ Թուրքիան հրաժարվի նաև Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և ինքնիշխանության սկզբունքները ոտնահարող գործողություններից և վարքագծից:

Անդրադառնալով ապրիլի 14-ին Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսի հետ ունեցած հանդիպմանը, Դենդիասը նշել է, որ պատրիարքն իրեն ներկայացրել է Թուրքիայում հույն փոքրամասնության խնդիրները և հավելել.

«Առիթ ունեմ հայտնելու, որ Հունաստանում մուսուլման փոքրամասնություն կա: Համաձայն Լոզանի պայմանագրի այստեղի (Հունաստանի-խմբ.) փոքրամասնությունը մուսուլման է: Ինչպես գիտես (դիմել է Չավուշօղլուին-խմբ.) Թուրքիան ստորագրել է Լոզանի պայմանագիրը: Կարող է դա Թուրքիային դուր գալ, կամ չգալ, սակայն Լոզանի պայմանագիրն այսօր գործում է և շարունակում է գործել»: 

Չավուշօղլուի խոսքով՝ իրենց համար ծայրաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները:

«Բացի այդ, մենք Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես հույն ուղղափառ ենք ընդունում, սակայն դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ»,  ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, միայն մուսուլման ես»: Դա ոչ մարդկային է, ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-ասել է Չավուշօղլուն։

Հունաստան ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ Թուրքիան չի ընդունում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCLOS),  միաժամանակ հիշեցնելով, որ հիշյալ կոնվենցիան հաստատված է ԵՄ-ի կողմից:

Դենդիասը Հունաստանի մտահոգություններն է փոխանցել Քարիյե անունով հայտնի  Խորի Սուրբ Ամենափրկիչ հունական եկեղեցին և Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթների վերածման համար, և հույս հայտնել, որ Թուրքիան կփոխի իր որոշումները:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեմային, Դենդիասն ակնարկել է, որ  եթե Անկարան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա պետք է ընդունի ՄԱԿ-ի կոնվենցիան:

Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։

«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», - նշել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:

Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ չնայած Հունաստանը ցանկանում է դրական օրակարգով առաջ շարժվել, այնուամենայնիվ  դա չի նշանակում, որ իրենց արտաքին քաղաքականության ներկայիս տեսակետները և թեզերը կփոխվեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
16:41, 16 հուն
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Տեղի է ունեցել Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց
15:50, 16 հուն
Տեղի է ունեցել Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:19, 16 հուն
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հայտնել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա վտանգել է ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}