• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 11:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:48, 13 Ապրիլ 2021

Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Կանադայի դիրքորոշման վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Կանադայի դիրքորոշման վերաբերյալ

Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: 

Նշենք, որ Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:  

Նկատենք, որ Չավուշօղլու-Գարնո հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Կանադայի ԱԳ ղեկավարի՝ թույլտվությունները չեղարկելու մասին հայտարարությունը: 

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: 

Չավուշօղլուն Թուրքիայի դեմ 2020-ի աշնանը կիրառած սահմանափակումների հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ մտահոգություն է հայտնել կանադացի իր գործընկերոջը: Նա նաև  հույս է հայտնել, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը: 

Մարկ Գարնոն իր հերթին ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկխոսության մեխանիզմ նախաձեռնել երկու կողմերի պաշտոնյաների միջև՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու և արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի
18:25, 05 օգոս
Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
11:12, 05 օգոս
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
11:37, 04 օգոս
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ
Թուրքիայում նշանակվել է ԶՈւ ԳՇ նոր պետ

Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}