Քաղաքական12:56, 09 Ապրիլ 2021
Միցոտակիսն անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին:
Միցոտակիսն նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները այլևս որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար:
Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից օգուտներ քաղել կարողանալու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ:
Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին:
Նա նաև հույս է հայտնել, որ հարևան երկրները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերն բերեն Էգեյան և Միջերկրական ծովեր:
Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) միջև 2019թ. կնքած ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն Հունաստանի համար առոչինչ է և ապօրինի, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |