• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 20:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:19, 23 Մարտ 2021

Չավուշօղլուն Բրյուսելի գագաթաժողովում կանդրադառնա ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի թեմային

Չավուշօղլուն Բրյուսելի գագաթաժողովում կանդրադառնա ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի թեմային

 

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ ԱԳ ղեկավարների գագաթաժողովին ներկայացնելու է Սիրիայում, Իրաքի հյուսիսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է թուրք դիվանագիտական թղթակից Սելչուք Բյոքեն:  

Նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվելու են 5 տարի անց Հունաստանի հետ վերսկսված բանակցությունները, Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչների կողմից իրականացվող սահմանազատման ընթացակարգերը: 

Թղթակցի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ ղեկավարն անդրադառնալու է  Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրահարույց թեմային և ՆԱՏՕ-ի ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծելու է S-400-ներից չհրաժարվելու Անկարայի վճռականությունը: 

Բրյուսելում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Չավուշօղլուի և ԵՄ անդամ երկրների ԱԳ ղեկավարների միջև:

Այդ հանդիպումների ընթացքում Չավուշօղլուն գործընկերների հետ քննարկելու է վիզայի ազատականացմանը, 2016թ. մարտի 18-ի Թուրքիա-ԵՄ համաձայնագրին, Մաքսային միության համաձայնագրի թարմացմանն ու ներգաղթին առնչվող մի շարք հարցեր: Նա նաև ներկայացնելու է, թե  ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից: 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի
18:25, 05 օգոս
Թուրքիան աֆրիկյան պետություններում 44 դեսպանություն ունի

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
11:12, 05 օգոս
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը
11:37, 04 օգոս
Թուրքիայում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)
Թուրքիայում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը (Տեսանյութ)

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։

Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ
Ստեղծվել է Սիրիա-Թուրքիա աշխատանքային խորհուրդ

Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:

Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ
Համաշխարահային բանկը Թուրքիային կտրամադրի 748 մլն դոլար վարկ

Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։

Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա
Թուրքիան 3.000 տոննա սննդամթերք է ուղարկել Գազա

Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}