Քաղաքական14:56, 22 Մարտ 2021
Գերմանիայի ԱԳ նախարար. Թուրքիան կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշմանը:
Մաասը նշել է, որ Թուրքիան մարդու իրավունքների ոլորտում սխալ ազդակներ է փոխանցում: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարաը հայտնել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպումից առաջ:
«Վերջին օրերին այն, ինչ նկատում ենք Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշումը, բացարձակապես սխալ ազդակներ են այդ երկրի կողմից»,-ասել է նա:
Թեմայի վերաբերյալ նաև նախօրեին Մաասը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսի հետ համատեղ հայտարարություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Թուրքիան հիշյալ որոշմամբ կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2002-ի համեմատ դրանց թիվն աճել է 32-ով:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Քիր Սթարմերի հետ:

Տեղեկությունը հիմնվում է «Риа Новости»-ի՝ Թուրքիայի նախագահականի աղբյուրներից ստացված տեղեկության վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը:
Վարկը տրամադրվում է Թուրքիայի էներգետիկ համակարգի արդիականացման համար։
Այն կարող է բավարարել 50.000 մարդու համար անհրաժեշտ մեկ ամսվա սննդային չափաբաժինը:
Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |